Արկադի Տեր-Թադևոսյանին հետմահու շնորհվել է Հայաստանի ազգային հերոսի կոչում


09:53 , 8 մայիս, 2021
Արտուշ Թադևոսյանը (Արկադի Տեր -Թադևոսյան,Կոմանդոս)` Հայաստանի Ազգային հերոս
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծման և կայացման, հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների համար գեներալ-մայոր Արտուշ Թադևոսյանը (Արկադի Տեր -Թադևոսյան, Կոմանդոս) հետմահու պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով: