Կարելի՞ է արդյոք ալկոհոլային խմիչքներ խմել՝ առանց առողջությանը վնաս հասցնելու


03:57 , 8 մայիս, 2021

Դատարկ ստամոքսին ալկոհոլային խմիչքների օգտագործումը կարող է առողջության համար որոշակի վտանգ ներկայացնել, սակայն քիչ քանակությամբ գինին կամ շամպայնը պանրով կամ ձկով որպես ապերիտիվ կարող է խթան հանդիսանալ ֆերմենտային համակարգի համար եւ ախորժակ բացել: Նման կարծիք է հայտնեց Մոսկվայի գլխավոր նարկոլոգ Եվգենի Բրյունը:

Ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի՝ չնայած ալկոհոլի անվտանգ չափաբաժին գոյություն չունի՝ տոն օրերին կարելի է մի փոքր գինի կամ շամպայն թույլ տալ: Եվգենի Բրյունի խոսքով՝ ուտելու ընթացքում կամ դրանից հետո պետք է ալկոհոլ օգտագործել, ինչպես դա անում են ֆրանսիացիներն ու գերմանացիները, իսկ դատարկ ստամոքսին ալկոհոլ խմելը շատ վտանգավոր է, քանի որ կարող է այսպես կոչված ալկոհոլային հարվածի հասցնել: Ուտելուց հետո սպառված ալկոհոլի ընդհանուր քանակը պետք է հնարավորինս քիչ լինի, իսկ օգտագործման միջեւ ընդմիջումները՝ հնարավորինս մեծ:

Մասնագետի խոսքով՝ կան ժամեր, երբ ալկոհոլը կարելի է համեմատաբար անվտանգ համարել. ավելի լավ է այն խմել ընթրիքի ժամանակ՝ քնելուց առաջ:

Ալկոհոլային թունավորման դեպքում կարող են օգնել դեղամիջոցները, որոնք մեծացնում են ալկոհոլային նյութափոխանակությունը, օրինակ՝ ասկորբինային թթուն եւ կիտրոնաթթուն: Ստամոքսախոցի դեպքում նման բուժումը հակացուցված է, սակայն այդպիսի հիվանդները չպետք է ալկոհոլ օգտագործեն: Ալկոհոլային խմիչքները նպաստում են ստամոքսի լորձաթաղանթի գրգռմանը, էրոզիային եւ միկրոտրավմայի առաջացմանը: