Սպիտակ տունը շարունակում է հետաքննել ԱՄՆ պետական ծառայողների վրա «էներգետիկ հարձակումների» դեպքերը. Փսակի


01:53 , 8 մայիս, 2021

Tert.am-ը գրում է.

Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին ասել է, որ ԱՄՆ հատուկ ծառայությունները շարունակում են հետաքննել ԱՄՆ պետական ծառայողների դեմ այսպես կոչված «էներգետիկ հարձակումները» կամ «Հավանայի սինդրոմը»: Այս մասին ուրբաթ հայտնել է The Sun-ը, գրում է Известия-ն:

Ըստ Փսակիի, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը «շատ լուրջ» է վերաբերվում «էներգետիկ հարձակումների» մասին տեղեկատվությանը: Նա չի նշել նման համախտանիշով դեպքերի ճշգրիտ թիվը, բայց այնուամենայնիվ ասել է, որ հարձակման բոլոր դեպքերը տեղի են ունեցել «արտերկրում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ