Լեւոն Տեր-Պետրոսյանը կարծում է, թե լուծեց նախընտրական հիմնական խնդիրները. Աղասի Ենոքյան


01:16 , 8 մայիս, 2021
Լեւոն Տեր-Պետրոսյանը կարծում է, թե լուծեց նախընտրական հիմնական խնդիրները.
- Իր վրայից մաքրեց նիկոլականության խարանը,
- Ոչ միայն վարկաբեկեց Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, այլեւ նրանց միջեւ կռիվ գցեց,
- Դարձավ բոլոր ուժերի միավորման խորհրդանիշը։
Այժմ, որպես ազգի միասնականության եւ համերաշխության սիմվոլ, նա կարող է հաղթական դաշինք կազմել ցանկացած քաղաքական ուժի հետ՝ սկսած Մգեռ Արմենիայից մինչեւ Լեւոն Շիրինյան։
Որպես պահուստային տարբերակ է մնում Գագիկ Ծառուկյանի հետ կրկին բուրժուա-դեմոկրատական հեղափոխություն առաջնորդելը։