COVAX Facility նախաձեռնության միջոցով Հայաստանը Novavax և Johnson & Johnson պատվաստանյութ ստանալու առաջարկ ունի: Այս մասին առցանց քննարկման ժամանակ ասել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Հստակ ժամանակ չգիտենք, թե երբ կստանանք, որովհետև ընդհանուր աշխարհում քիչ են պատվաստանյութերը, և բոլոր երկրները մրցում են, թե ով ավելի շատ և շուտ կկարողանա ձեռք բերել պատվաստանյութերը: