Starnews.am-ը գրում է․
Գաղտնիք չէ, որ որակապես լավ սերիալների հիմքում ֆինանսն է, սակայն հայկական սերիալների դեպքում, շատ հաճախ, ցավոք, դա էլ չի օգնում բարձր որակ ապահովելու հարցում:
Սակայն Starnews-ն այսօր առանձնացրել է այն գնացուցակը, որը գործում է հայկական սերիալարտադրության մեջ:
Պարզվում է, որ գումարները բավականին տատանվում են ՝ կախված տվյալ դերասանի հայտնիությունից: Հայ դերասանները, ովքեր հանրության շրջանում բավականին մեծ հայտնիություն ունեն և ավելի մեծ պահանջարկ հեռուտադիտողների կողմից, գլխավոր կերպարներ մարմնավորելու համար ռեժիսորներից պահանջում են օրական 50.000 դրամ, սակայն նման դերասանների թիվն այնքան էլ մեծ չէ: Սա, կարծես թե, գումարի այն առավելագույն սանդղակն է, որը բավարար է մեր հայտնի դերասաններին համաձայնել իրենց տաղանդը ցույց տալ տվյալ սերիալում:
Հանուն արդարության, 50.000 դրամ մեկ նկարահանման օրվա համար կարողանում են պահանջել ամենահայտնի ու պահանջված դերասանները, որոնք այնքան էլ շատ չեն:
Ավելի քիչ ռեյթինգովները կամ նրանք, ովքեր մարմնավորում են ոչ գլխավոր կերպարների, մեկ նկարահանման օրվա համար ստանում են 20-30.000 հազար դրամ:
Ռեժիսորների վրա, թերևս, ավելի էժան են նստում երկրորդական կերպարներ կերտող դերասանները, ովքեր օրական պահնաջում են 8000-10.000 դրամ՝ կախված այն բանից, թե տվյալ օրը ինչ եղանակ կլինի, միգուցե կարիք լինի՝ տաքսիով տուն գնալ:
Starnews-ինՀայտնի երգիչ-երգչուհիները, ովքեր մասնակցում են այս կամ այն հայտնի սիթքոմի նկարահանումներին, այլ ձևաչափով են նախընտրում աշխատել՝ կամ ամսավճարով, կամ էլ շատ հաճաշ ամբողջ նախագծի համար հենց սկզբիզ ուզում են իրենց հոնորարը: Այս առումով, թերևս, պետք է առանձնացնենք Միհրան Ծառուկյանին և Արփի Գաբրիելյանին, ովքեր բավական երկար ժամանակ նկարահանվում էին վերջին ժամանակների թերևս ամենահաջողված և վարկանշային սիթքումում՝ «Ֆուլ հաուսում»: Ամենևին չցանկանալով վիրավորել սիթքոմի մյուս դերասաններին, սակայն պետք է խոստովանենք, որ հենց նրանց ՝ դեռևս այն ժամանակ կասկածելի սիրավեպն էր ստիպում նաև հետևել սիթքոմի սյուժեի հետագա զարգացումներին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ