«Առնչություն չունեմ քաղաքական որևէ գործընթացի հետ». Թաթոյանը` իր հրաժարականի լուրերի մասին


17:11 , 7 մայիս, 2021

Armeniasputnik.am-ը գրում է․

«Հրապարակ» թերթը գրել էր, որ Արման Թաթոյանը մտածում է հրաժարականի մասին։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում վստահեցրեց, որ իր հրաժարականի մասին հրապարակված տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում:

Պաշտպանը շեշտեց նաև, որ առնչություն չունի քաղաքական որևէ գործընթացի հետ և գործում է բացառապես մասնագիտական, ապաքաղաքական աշխատանքի սկզբունքով:

Հիշեցնենք` «Հրապարակ» օրաթերթն այսօր գրել էր, որ Թաթոյանը մտածում է հրաժարական տալու մասին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ