Մարիա Կարապետյանը «հարամել» է ձեռք բերված պայմանավորվածությունը. հրահանգ է եղել Թաթոյանին «չկպնել»


16:30 , 7 մայիս, 2021

ArmLur.am-ը գրում է.

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն, երեկ խորհրդարանում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի տարեկան հաղորդում-զեկույցի ներկայացման ժամանակ հրահանգ է եղել, որ իշխանական ֆրակցիան չպետք է կոշտ հայտարարություններով հանդես գա: Ավելին` նախօրեին խմբակցության անդամները հատուկ հաղորդագրություն են ստացել այդ մասին, ըստ որի Արման Թաթոյանի ու իր կատարած աշխատանքի մասին պետք է լինեն միայն գովերգող ելույթներ, հայտարարվի, որ նրա կատարած աշխատանքն անգնահատելի է: Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ իշխանական ֆրակցիայի անդմաները բոլոր միակարծիք են եղել, որ Թաթոյանին չպետք է քննադատեն: Բայց հանկարծակի, բոլորի համար անակնկալ ելույթ է ունեցել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը ու ձեռք բերված պայմանավորվածությունը «հարամել»:

Մենք տեղեկացանք, որ խմբակցության համար եւս անհասկանալի է մնացել, թե ինչու է Կարապետյանը նման ինքնաբուխ հայտարարություն արել, կոպիտ խոսել այն պարագայում, երբ խմբակցությունում Թաթոյանի վերաբերյալ դրական դիրքորոշում կա: Մեզ հետ մասնավոր զրույցենորմ իմքայլականները հայտարարում էին, որ մշտապես Մարիա Կարապետյանը նման ձեւով է պահել իրեն, ինքը խմբակցությունից անկախ է գործում ու որեւէ մեկը նրան չի կարողանում որեւէ դիտողություն անել: Ի դեպ, լարվածությունը թոթափելու համար է զեկույցի ավարտից հետո ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մոտեցել Արման Թաթոյանին ու հայտարարել, թե իրենց ֆրակցիան շատ լավ էր տրամադրված իր նկատմամբ, պետք չէր Կարապետյանի ելույթին նման ձեւով արձագանքել: Նշենք, որ Արման Թաթոյանն էլ իր հերթին շատ կոպիտ արձագանքեց Մարիա Կարապետյանի հայտարարություններին: Դա հիմք է հանդիսացել, որ Արարատ Միրզոյանը նիստի ավարտին «ռազբորկա» անի Թաթոյանի հետ: