30-ամյա վարորդը BMW-ով Ազատության պողոտայում տապալել է ծառն ու հայտնվել կանաչ գոտում․ shamshyan. com


16:00 , 7 մայիս, 2021

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ մայիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։25-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 30-ամյա Համասփյուռ Մ-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Ազատության պողոտայում՝ «Ռեդիսոն Բլու» հյուրանոցային համալիրի դիմաց, դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել կանաչ գոտում, տապալել ծառը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։