«Հայփոստի» շուրջ 150 աշխատակից կանգնած են աշխատանքից ազատման վտանգի առաջ. Թագուհի Թովմասյան


15:49 , 7 մայիս, 2021

ArmLur.am-ը գրում է.

ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ԱԺ ամբիոնից բարձրաձայնեց «Հայփոստի» աշխատակիցների խնդիրները: Պատգամավորին են դիմել «Հայփոստի» աշխատակիցներ՝ պնդելով, որ ընկերության շուրջ 150 աշխատակից զրկվելու են իրենց աշխատանքից. նոր ղեկավարը խաղի նոր կանոներ է սահմանել: