Pastinfo.am-ը գրում է.
Ադրբեջանցիները անընդհատ առաջ են բերում իրենց սահմանները, քանի որ հասկանում են, օրինական ճանապարհով այս հարցը չի լուծվելու: ԱԱԾ պահեստազորի սպաները մտաոհոգված են, որ ադրբեջանցիներն իրենց դիրքերը ամրապնդում են առանց սահմանների ճշգրտման։
«Նրանք դիրքեր են ամրապնդում, դիրքեր են գրավում մեր լռակյաց համաձայնության և անզորության արդյունքում»,-ասաց ԱԱԾ գնդապետ Միքայել Համբարձումյանը:
Սպաների գնահատմամբ, Սյունիքի մարզում իրականացվող սահամանագծման աշխատանքերը զարմանք են առաջացնում այն առումով, որ դա ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է:
«Սովորաբար Սահմանազատման հետ կապված հիմնական աշխատանքը պետք է կատարի ԱԳՆ-ն և Գեոդեզիայի ինստիտուտը»,-ասաց «ԱԱԾ պահեստազորի սպաների միության» անդամ Կարեն Աբրահամյանը:
Աբրահամյանի խոսքով, մենք այսօրվա դրությամբ, հաշվի առնելով մեր հարաբերությունները Ադրբեջանի հետ, չենք կարող սահմանագծում իրականացնել:
«Մենք Ադրբեջանի հետ կկարողանայինք նման աշխատանքներ կատարերլ եթե լիներ միջնորդ պետություն, օրինակ Ռուսաստանի Դաշնությունը: Եթե ուզում ենք արագ ճշտել մեր սահմանները, պետք է դա անենք միջնորդ երկրի օգնությամբ: Երբ եվրոպական երկրները մտնում էին Եվրոպական միության կազմի մեջ, իրենք իրար միջև որոշակի խնդիրներ ունեին: Այդ ժամանակ, ԵՄ-ն պրոֆեսիոնալ հանձնաժողով էր կազմել, որն օգնել էր սահմանների ճշտման հարցում»,- նկատեց Աբրհամյանը: