Դպրոցում ով ուժեղ տղա էր, առաջինն էր գնում պատվաստվելու, ես միշտ եմ հերոս եղել. Հովիկ Աղազարյան


14:44 , 7 մայիս, 2021

Analitik.am-ը գրում է.

Միշտ է այդպես եղել, ամբողջ պատմության մեջ: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին, որ մարդիկ ռիսկ են տեսնում պատվաստվելու մեջ, հայտարարեց Հովիկ Աղազարյանը, ով այսօր պատվաստվեց կորոնավիրուսի դեմ:

«Երբ մենք փոքր էինք, դպրոցում պատվաստում էին անում, դա մեծ արարողություն էր, ով ուժեղ տղա էր, առաջինն էր գնում պատվաստվելու: Ես միշտ եմ հերոս եղել»,-ասաց նա, ով այսօր առաջիններից մեկն էր: