Լուգանսկը պատրաստ է բանակցել թե՛ Ուկրաինայի ընդդիմության, թե՛ իշխանության հետ` հանուն Դոնբասում խաղաղության հաստատման. ԼԺՀ ղեկավար


11:48 , 7 մայիս, 2021

Tert.am-ը գրում է.

Ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունը պատրաստ է բանակցություններ վարել ուկրաինական ընդդիմության հետ, եթե դա կօգնի լուծել Դոնբասում առկա հակամարտությունը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է ԼԺՀ ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը:

Սակայն, Պասեչնիկի խոսքերով, ինքը շփումներ չի ունեցել ընդդիմադիր քաղաքական գործիչների հետ` բացառությամբ «Ընդդիմադիր հարթակ հանուն կյանքի» կուսակցության քաղաքական խորհրդի ղեկավար Վիկտոր Մեդվեդչուկի հետ միակ հանդիպման:

«Դա այն ժամանակ էր, երբ քննարկվում էր ռազմագերիների փոխանակման հարցը, որոնք պահվում էին ինչպես Ուկրաինայի տարածքում, այնպես էլ մեր տարածքում: Սա միակ շփումն էր: Ես այլևս շփումներ չեմ ունեցել ոչ մի ընդդիմադիր ուժի հետ, ո՛չ Վիկտոր Մեդվեդչուկի, ո՛չ էլ այլ ներկայացուցիչների հետ»,-բացատրել է Պասեչնիկը:

Միևնույն ժամանակ նա նշել է, որ պատրաստ է «ցանկացածի հետ խոսել», եթե դա կօգնի հասնել խաղաղության:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: