«Հրապարակ»․ Բուժաշխատողներին պարտադրում են պատվաստվել կորոնավիրուսի դեմ, ընդ որում, «Աստրազենեկա»-ով, այլապես կզրկվեն աշխատանքից


09:58 , 7 մայիս, 2021

«Բուժաշխատողներից ահազանգ ենք ստանում, որ պոլիկլինիկաների, հիվանդանոցների տնօրինությունն աշխատակիցներին պարտադրում է կորոնավիրուսի դեմ պատվաստվել, և հատկապես շեշտում են, որ պետք է պատվաստվել «Աստրազենեկա» պատվաստանյութով։ Ասվում է նաև, որ դա առողջապահության նախարարության հրահանգն է, եթե ոչ, ապա կզրկվեն աշխատանքից։

Բանն այն է, որ այս պատվաստանյութի ժամկետը մայիսի 31-ին լրանում է, և իշխանությունն ամեն ինչ անում է, որ այն «նաղդի» բնակչության վրա, որ իրեն չմեղադրեն պետական միջոցները փոշիացնելու մեջ։ Իսկ բուժաշխատողների շրջանում խուճապ է, քանի որ այդ պատվաստանյութի կողմնակի էֆեկտների մասին շատ է խոսվում»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։