«Հայաստանի Հանրապետություն». Կարգավիճակ՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման սահմաններում․ թե՛ Մինսկի խմբի համանախագահ երկրները, թե՛ ադրբեջանական կողմը պետք է ընդունեն սա որպես առանցքային ուղենիշ


09:14 , 7 մայիս, 2021
«Արցախի հակամարտությունը հեռու է կարգավորված լինելուց: Այսպիսին է հայկական կողմի դիրքորոշումը, որի մասին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը բարձրաձայնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ զրույցի ժամանակ։ Նրա խոսքով, հակամարտության համապարփակ քաղաքական կարգավորմանը հնարավոր է հասնել բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով, որը հաշվի կառնի բոլորի իրավունքները և խաղաղություն ու կայունություն կբերի մեր տարածաշրջանին։

«Նման կարգավորման հիմքում պետք է առաջին հերթին ընկած լինի Արցախի կարգավիճակի որոշումն այն սահմաններում, որտեղ ինքնորոշվել է Արցախի ժողովուրդը»,- ասել է նա։ Սա թերևս ամենակարևոր ուղերձն է, որի մասին հայկական կողմը բարձրաձայնում է և պետք է հետևողականորեն խոսի յուրաքանչյուր հարմար առիթով։ Թե՛ միջազգային հանրությունը, թե՛ արցախյան համակարտությամբ տասնյակ տարիներ զբաղվող Մինսկի խմբի համանախագահ երկրները, թե՛ ադրբեջանական կողմը պետք է ընդունեն դա որպես առանցքային ուղենիշ խնդրի կարգավորման գործընթացում»»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։