Պաշտոնական Մոսկվան փաստացի ասում է, որ ոչ ոք հայկական կողմին չի պարտադրում Սյունիքի մարզով ճանապարհ կամ միջանցք տալ Ադրբեջանին


01:28 , 7 մայիս, 2021
Պաշտոնական Մոսկվան փաստացի ասում է, որ ոչ ոք հայկական կողմին չի պարտադրում Սյունիքի մարզով ճանապարհ կամ միջանցք տալ Ադրբեջանին, ամեն ինչ կամավոր է։
Պարզ ուղերձ է, որ ՌԴ-ին ձեռնտու չէ ՀՀ տարածքով Թուրքիայի և Ադրբեջանի ցամաքային կապի ապահովումը։ Մնացածը հայկական կողմի դիմակայունության հարցն է։