ԱՄՆ և ՌԴ հարաբերությունների ձևաչափի մասին որոշումը մնում է Պուտինին. Բլինքեն


22:53 , 6 մայիս, 2021

Armenpress.am-ը գրում է․

Մոսկվայի և Վաշինգտոնի ապագա հարաբերությունների ձևաչափի հետ կապված որոշումը մնում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ ուկրաինական ICTV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

«Մենք կնախընտրեինք առավել կայուն, կանխատեսելի հարաբերություններ Ռուսաստանի հետ: Փաստացի որոշումը մնում է նախագահ Պուտինին: Նա և Ռուսաստանը կարող են իրենց գործողություններով որոշել փորձել ունենալ առավել կանխատեսելի և կայուն հարաբերություններ ԱՄՆ-ի հետ»,- ասել է Բլինքենը: