Եթե պարոն Թաթոյանին թվում է, որ իր կատարած աշխատանքը իրեն իրավունք է վերապահում քաղաքական հարցերում ինձ վրա հոխորտալ, նա չարաչար սխալվում է․ Մարիա Կարապետյան (Video)


19:26 , 6 մայիս, 2021

Tert.am-ը գրում է․

Այսօր ՄԻՊ-ի ելույթից հետո ես վերահաստատել եմ, որ մենք բարձր ենք գնահատում ՄԻՊ-ի փաստահավաք գործունեությունը և ինքներս էլ օգտվում ենք այդ աշխատանքի արդյունքներից՝ միջազգային հարթակներում։ Բայց ես խոսել եմ նաև խնդիրների մասին՝ վկայակոչելով 2 օրինակ։ Այս մասին ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում Մարդու իրավուքների պաշտպանի ելույթին՝ կապված ՄԻՊ-ին մեդիատեռորի մեջ մեղադրելու հետ։

«Ես խոսել եմ Հայաստանում ներքաղաքական համատեքստում  պարոն Թաթոյանի տված գնահատականների անհամաչափության մասին, մասնավորապես ասել եմ, որ անհասկանալի է ԱԺ նախագահի նկատմամբ մահափորձի համար պատասխանատու հանել կառավարող ուժին՝ հարցնելով՝ իսկ ինչու էին բոլոր ոստիկանական ուժերը առաջնագծում։ Նաև ասել եմ, որ դեկտեմբերին իր մի շարք հայտարարությունները, թե իբր տեղի է ունենում սահմանազատման և սահմանազտման գործընթացներ, ավելացրել են այն տագնապները, որը մարդիկ զգում էին պատերազմի հետևանքով»։

Մարիա Կարապետյանը ընդգծեց, որ իր դիտարկումները վերաբերում էին բացառապես ներհայաստանյան համատեքստին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ