Ապստամբները հայտնել են Չադի մայրաքաղաքի վրա սպասվող հարձակման մասին


16:34 , 6 մայիս, 2021

Tert.am-ը գրում է.

Չադի «Փոփոխության ճակատ և համաձայնություն» ապստամբների ճակատի ղեկավարի քաղաքական հարցերով խորհրդական Մուսա Մուլին ասել է, որ մայրաքաղաք Նջամենայի վրա նոր հարձակումն ընդհամենը ժամանակի հարց է, և ապստամբները պարզապես հարմար պահի են սպասում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

«Մենք պատրաստ ենք ճակատին հարմար ցանկացած պահի հարձակվել Նջամենայի վրա: Այս առումով մենք ոչ դժվարություն ունենք, ոչ էլ վախ, դա պարզապես ժամանակի հարց է», - ասել է Մուսա Մուլին:

Արդեն մի քանի տարի է, ինչ Չադի բանակը Լիբիայի սահմանին պայքարում է «Փոփոխության ճակատ և համաձայնություն» ապստամբ ճակատի դեմ, որը ղեկավարում է Մուհամմեդ Մահդի Ալին։ Չադի իշխանությունները ապստամբներին որակում են հանցագործներ և օրենքից դուրս մարդիկ ու հրաժարվում  նրանց հետ բանակցելուց։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: