Վայոց Ձորի մարզում բախվել են բեռնատար «ԳԱԶել»-ն ու MAN մակնիշի բեռնատարը. կա 1 զոհ, 2 վիրավոր. shamshyan. com


16:01 , 6 մայիս, 2021

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 14։45-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 127.1 կմ հատվածում դեմ դիմաց բախվել են բեռնատար «Գազել» ու MAN բեռնատար մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով մեկ մարդ տեղում մահացել է, երկուսը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները։

Փաստի առթիվ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բեռնատար «Գազել»-ը վերածվել է մետաղե ջարդոնի։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: