Զիրոյանը Իննա Խոջամիրյանից բաժանվելուց հետո նրան փոխարինո՞ղ է գտել. նա սիրավեպ է սկսել դերասանուհի Վիկտորյա Սահակյանի հե՞տ


15:28 , 6 մայիս, 2021

Starnews.am-ը գրում է.

Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ տևական ժամանակ է, ինչ ըստ խոսակցությունների՝ դերասաններ Վահե Զիրոյանը և Իննա Խոջամիրյանն այլևս միասին չեն: Նրանց սիրավեպը բուռն էր սկսել, սակայն ըստ լուրերի՝ նույնքան բուռն էլ ավարտվել էր:

Թե որքանով են նրանց բաժանման լուրերը համապատասխանում իրականությանը, ժամանակը ցույց կտա, սակայն հիմա էլ ըստ ասեկոսեների՝ Զիրոյանը տարվել է  իր նոր խաղընկերուհիով, խոսքը Վիկտորյա Սահակյանի մասին է: Նրանք միասին հանդես են գալիս «Փնտրվում է տղամարդը» ներկայացման մեջ:

Ըստ շշուկների՝ Վիկտորյան ու Զիրոյանը վաղուց է, ինչ արդեն միայն գործընկերներ չեն: Այս առիթով Starnews-ը փորձեց կապ հաստատել Վիկտորյայի հետ, սակայն մեր զանգերն այդպես էլ մնացին անպատասխան:

Ի դեպ, Վիկտորյա Սահակյանը հանրությանը հայտնի դարձավ «Save միլիոն» ներկայացումից և սերիալներից, ինչպես նաև կիսամերկ լուսանկարներով, որոնցից շատերն արվել էին Իննա Խոջամիրյանի ներքնազգեստի ապրանքանիշի համար: Starnews-ի աչքից չի վրիպել, որ այդ լուսանկարները Վիկտորյան հեռացրել է սոցիալական ցանցի իր էջերից:

Հիմա ինչ-որ մի տեղ բարձր ծիծաղում է նախկինս». Վիկտորյա Սահակյան - Bravo.am

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: