«Վեոլիա Ջրի» անփութության հետևանքով Երևանում 28-ամյա վարորդը Opel-ով հայտնվել է փոսում․ նրան հոսպիտալացրել են․ shamshyan.com


14:22 , 6 մայիս, 2021

Shamshyan.com-ը գրում է.

Երևանի բնակիչ 28-ամյա Կարեն Քեշիշյանը մայիսի 5-ին՝ ժամը 01։00-ի սահմաններում, Երևանի Լենինգրադյան փողոցի 29/10 հասցեի դիմաց Opel մակնիշի ավտոմեքենայով հայտնվել է «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից շինարարական աշխատանքների համար փորված փոսում, ինչի հետևանքով Կ․ Քեշիշյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ Գ․ Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Մնում է մեծն «Վեոլիա Ջուրը» թերությունը կարճ ժամանակում լուծի, որպեսզի իրենց մեղքով հերթական անգամ վարորդը ավտոմեքենայով չհայտնվի փոսում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: