Կանտեն՝ Չելսի-Ռեալ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ


12:20 , 6 մայիս, 2021

Armsport.am-ը գրում է.

«Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեն ճանաչվել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Ռեալի» դեմ պատասխան խաղի լավագույն խաղացող (2-0):

30-ամյա ֆրանսիացին մասնակցեց ամբողջ հանդիպմանը: Կանտեի խաղը մեկնաբանեց ՈՒԵՖԱ-ի տեխնիկական դիտորդ, Մանչեսթեր Յունայթեդի երիտասարդական ակադեմիայի խորհրդատու Ջոն Փիքոքը:

«Կանտեն շատ փակ խաղում տիրում էր դաշտի հսկայական տարածքին: Եվ հիանալի էին նրա անցումները պաշտպանությունից հարձակման և հակառակ ուղղությամբ»,- մեջբերում է Փիքոքին ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: