Փաշինյան. Ադրբեջանը կխոչընդոտի տարածաշրջանի ապաշրջափակման գործընթացին


20:44 , 5 մայիս, 2021

News.am-ը գրում է․

Արտահայտելով ապակայունացնող դիրքորոշում՝ Ադրբեջանը կխոչընդոտի տարածաշրջանի ապաշրջափակման գործընթացին: Այս մասին մայիսի 5-ին Ազգային ժողովի նիստում հայտարարեց հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:

Հաղորդակցության ուղիների բացումը եւ Հայաստանի ապաշրջափակումը, նրա խոսքով, պետք է առաջնահերթություն լինեն երկրի իշխանությունների համար:

«Այս թեմայի շուրջ քննարկումներ են ընթանում: Կարծում եմ, որ Ադրբեջանը կշարունակի ապակայունացնող դիրք զբաղեցնել, տարբեր հայտարարություններ անել, անհեթեթ վախեր սերմանել մեր հասարակության մեջ, որպեսզի այդ ապաշրջափակումը տեղի չունենա»,- ասաց Փաշինյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ