Այո, պատրաստվել ենք պատերազմի և դրանով դրդել ենք պատերազմ․ Նիկոլ Փաշինյան (Video)


18:14 , 5 մայիս, 2021

Tert.am-ը գրում է․

Մենք պատերազմի պատրաստվել ենք, բայց պատերազմի չեն պատրաստվում նենց, որ ժողովուրդ, մենք պատերազմի ենք պատրաստվում, քանի որ հակառակորդն էլ է գնահատում։ Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝  անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանի՝ պատերազմին պատրաստվելու մասին հարցին։

«Ինչու է հակառակորդը հարձակվել, որովհետև հակառակորդը տեսել է, որ մենք 80-ականների զենքերի էջը փակում ենք, մենք ենք հայտարարել, ես եմ հայտարարել 2020 թվականի ամանօրյա ուղերձում։ Եթե տեսնեին, որ մեր բանակլը շարունակում է փլուզվել, քանդվել, էլ չեմ ասում՝ հազար ու մի բաներ։ Այո պատրաստվել ենք պատերազմի և դրանով դրդել ենք պատերազմ, քանի որ հակառկորդը տեսնում է, որ աճում ես, մի գիծ, որ անցավ, էլ հետ գալ չի լինի»,–ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ