Արագածոտնում ՊՆ ծառայողի վարած Nissan-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել ճանապարհին. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan. com


17:16 , 5 մայիս, 2021

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։20-ի սահմաններում Գյումրիի բնակիչ՝ 29-ամյա Զորիկ Խ-ն իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 19-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտամիջյան հատվածով անցնող ջրատարի համար նախատեսված փոսում, առաջ ընթացել և գլխիվայր հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում։

Վթարի հետևանքով ուղևոր՝ Աշտարակի բնակիչ, 48-ամյա Գագիկ Գ-ն բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Վարորդին և վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել Աշտարակի հիվանդանոցի բժիշկները։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ եղել է սթափ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: