Սեռաքաղցության նոր միտումներ են ի հայտ գալիս մեր իրականության մեջ


12:31 , 5 մայիս, 2021
Սեռաքաղցության նոր միտումներ են ի հայտ գալիս մեր իրականության մեջ։
Երևան քաղաքում և ՀՀ մարզերում ամենուր սեռական և գենդերային բռնության մասին վկայող պաստառներ են։ Այս թեմայով մշտապես անցկացվում են դասընթացներ, սեմինարներ, տպագրվում գրքեր։
Երբ մինչ սորոսական հեղափոխությունը գրում էինք, որ պետությունը նվաղել է այս տոտալ քարոզչության դեմ պայքարելու համար և պետություն կարծես գոյություն չունի։ Քչերն էին ընդունում, երբ տարիներ շարունակ ահազանգում էինք, որ քաղ. հասարակութունը զավթում է պետությունը՝ քար լռություն։
Այն ժամանակ պետությունը ահռելի զիջումների գնաց այս մարդկանց համար գործունեության ճանապարհ բացելով՝ ԵՊՀ- ստեղծվեց գենդերային հարցերի ուսումնասիրության կենտրոն, ընդունվեց Ընտանիքում բռնության մասին տխրահռչակ օրենքը, պետական մակարդակով սկսվեց այս թեմայի շահարկումն ու քարոզը՝ թեև պետությունը հոգևարքի մեջ պահպանում էր իր ամբողջականությունը։
Վայելեք այն պտուղները, որոնք անգիտակացաբար ցանել եք՝ առնվազն անփութորեն թույլ տալով, որ այս բարոյական սեռավարակը տարածվի Հայաստանում, որն էլ այսօր հետևողականորեն և պետական լայն հովանու ներքո քանդում է բոլոր 'կարծրատիպերը'։
Անկեղծ ցավ եմ ապրում, որ մենք այդպես էլ չհասկացանք, որ շատ վաղուց էին զավթել մեր պետություն, արմատավորվել և հեղափոխությունը սոսկ դրա լեգալ արձանագրումը եղավ։
May be an image of 1 person and text
May be an image of 1 person and book
May be an image of one or more people and text
May be an image of outdoors and text