Լրատվական կայքերում վիճակախաղերի գովազդներ կարող են իրականացվել ժամը 22:00-07:00-ն ընկած ժամանակահատվածում


12:40 , 5 մայիս, 2021

Pastinfo.am-ը գրում է.

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սահմանփակել լրատվական կայքերում վիճակախաղերի գովազդը: Նախագիծն ընդունվեց 74 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ:

Նախագծով առաջարկվում է, որ լրատվական կայքերում վիճակախաղերի գովազդներ կարող են իրականացվել ժամը 22:00-07:00-ն ընկած ժամանակահատվածում: