«SOS» հաղորդման համահեղինակ Վիլեն Գայֆեջյանը կստանձնի Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության մանդատը


02:17 , 5 մայիս, 2021

Armtimes.com-ը գրում է․

«SOS» հաղորդաշարի համահեղինակ, բլոգեր Վիլեն Գայֆեջյանը կստանձնի Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության մանդատը:

Այս մասին «Հայկական ժամանակը» տեղեկացավ Վիլեն Գայֆեջյանից: Նա նշեց, որ պատրաստվում է նպաստել Երեւան քաղաքի բարեկարգմանն ու քաղաքաշինական առումով զարգացմանը:

Վիլեն Գայֆեջյանը ավագանու մանդատը կստանա այն բանից հետո, երբ նախորդ շաբաթ մանդատը վայր դրեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Աննա Ջավախյանը: Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Ջավախյանն իր լիազորությունները դադարեցնելու որոշման մասին տեղեկացրել էր ֆեյսբուքյան էջում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ