Եթե իշխանությունն ուզուրպացրածների համար խոշտանգված դիակների հարցը չի դառնալու միջազգային սկանդալ, ուրեմն դա մենք պիտի անենք, քանի որ ՀՀ իշխանությունը սպասարկում է Անկարայի, Բաքվի շահերը. Գասպարյան


00:11 , 5 մայիս, 2021

Tert.am-ը գրում է․

Փարիզի սուրբ Աստվածամոր տաճարի հրկիզումը վստահ եմ շատե՛րս կհիշենք: Այդ ժամանակ ամբողջ աշխարհը հանգանակություն կազմակերպեց՝ անկախ փաստից կամ ենթադրությունից, թե այդ հրդեհը չարամտություն էր, կազմակերպվա՞ծ, թե՞ անփութություն: Արցախում Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթն Ադրբեջանն ապամոնտաժում է, մատը մատին տվող չկա: Այս մասին «Երեկոյան լուրեր Աբրահամ Գասպարյանի հետ» հաղորդման ընթացքում ասել է Աբրահամ Գասպարյանը։

Գասպարյանը նշել է՝ Ադրբեջանի ամեն հակահայկական քայլի պետք է հակադարձել՝ Սփյուռքի հայկական լոբբիից մինչև լրատվամիջոցներ ու կազմակերպություններ. «Եթե այս անճարակ իշխանությունը չի անում, մենք պիտի անենք՝ անկախ փաստից՝ Նիկոլ Փաշինյանն ու իր խունտան հետևողական կլինե՞ն ազգային-պետական շահերի իրականացման գործում, թե ոչ»:

Հեռուստամեկնաբանն ընդգծել է՝ մինչև առաջիկա արտահերթ ընտրությունները՝ Նիկոլ Փաշինյանը շարունակելու է բոլորին շեղել գլխավոր հարցից՝ Արցախ և անվտանգություն: «6 ամսվա կտրվածքով տեսեք ինչ ունենք՝ ոչ միայն կորսված, բայց վերադարձվելիք հայրենիք, զոհված ու հաշմված տղերք, աչքի առաջ քանդվող մշակույթ՝ սպիտակ եղեռն, այլև ռազմագերիներ, կտտանքների ու բռնության ենթարկված տղերք, որոնք վերջին շունչը փչեցին՝ ենթարկվելով ամենաանմարդկային տանջանքներին»,- ասել է Գսպարյանը և հավելել՝ սա Ադրբեջանն է, որի համար մարդկություն, հումանիզմ, բարեկամական վերաբերմունք արտահայտությունները խորթ են:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ