Ադրբեջանից գերիներ են վերադառնում հայրենիք. Բորիս Ավագյանը հաստատեց տեղեկությունը


19:06 , 4 մայիս, 2021
Lurer.com-ը գրում է․
Ինչպես արդեն հայտնել ենք, ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ` երեք հայ ռազմագերիներ ազատ են արձակվել և վերադառնում են Հայաստան:
Նշվում է, որ խոսքը Ռոբերտ Վարդանյանի, Սամվել Շուխյանի եւ Սեյրան Թամրազյանի մասին է։ Նրանց մոտակա ժամերին ռուս խաղաղապահների հրամանատար Ռուստամ Մուրադովը ռազմական ինքնաթիռով կտեղափոխի Երեւան։
 
ԼՈւՐԵՐ.com-ը կապ հաստատեց Արցախի ԱԻ նախկին փոխնախարար Բորիս Ավագյանի հետ, ով մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը։