Յուվենտուսը, Ռեալը և ՊՍԺ-ն կպայքարեն Լիվերպուլի ֆուտբոլիստի տրանսֆերի համար


16:45 , 4 մայիս, 2021

Armsport.am-ը գրում է.

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը կարող է հեռանալ ակումբից այս ամառ, հաղորդում է Sky Sports- ը:

28-ամյա եգիպտացու ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալը», «Յուվենտուսն» ու ՊՍԺ-ն: «Կարմիրների» հետ հարձակվողի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2023 թվականի հունիս:
 
Այս մրցաշրջանում Սալահն անցկացրել է 32 հանդիպում Պրեմիեր լիգայում՝ իր ակտիվում ունենալով 20 գոլ ու 3 գոլային փոխանցում: