Մարտունիում ռուսներն ուզում են ապամոնտաժել Նժդեհի արձանը


16:34 , 4 մայիս, 2021

Hraparak.am-ը գրում է.

Քիչ առաջ Արցախից ահազանգ ստացանք, որ Մարտունի քաղաքում ռուս խաղաղապահները ցանկանում են ապամոնտաժել Գարեգին Նժդեհի արձանը, Արցախում վերջին օրերին խոսում էին, որ ռուսները ցանկանում են ապամոնտաժել արձանը և Արայիկ Հարությունյանը մի կողմ է քաշվել, չի խառնվում այդ հարցին։

Արցախից քիչ առաջ փորձեցինք տեղեկությունը ճշտել, մեզ ասացին՝ «Մի զարմացեք, ինչի՞ նոր են ուզում ապամոնտաժել»։

Մարտունու քաղաքապետ Էդիկ Ավանեսյանի հետ էլ զրուցեցինք, նա նախ փորձեց ճշտել, թե որտեղից տեղեկությունը, ապա ասաց, որ չի մեկնաբանում ու անջատեց հեռախոսը։