Կարմիր կովերի ծառից ընկնելու մասին խոսող պատգամավորը քննություններ է պահանջում լրագրողների համար


13:38 , 4 մայիս, 2021

Analitik.am-ը գրում է.

Ինչու չպետք է պատգամավորի թեկնածուն, կամ լրագրողը, որը պետք է լրատվություն փոխանցի, համապատասխան քննություն չհանձնի ու լիցենզիա չունենա: Ինչու չպետք է ստուգվեն գոնե տարրական լեզվի, գրականության, պատմության վերաբերյալ գիտելիքները: Այս մասին խորհրդարանում հայտարարել է ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։

Պատգամավորի խոսքերով, հաճախ այնպիսի հարցեր է լսում, որոնք գլխապտույտ են առաջացնում, թե ինչպես կարող էր մարդու գլխում նման հարց առաջանալ: Նա փոխադարձ արդարություն պահանջեց լրագրողներից:

Հիշեցնենք, որ լրագրողների ու պատգամավորների թեկնածուների համար քննություն պահանջող ԲՀԿ-ն լքած պատգամավորը երեկ հայտարարել էր, թե կարմիր կովը ծառից հեռու չի ընկնում:

Հետաքրքիր է, թե ինչ կստանար նա, եթե նման քննություն հանձնելու խնդրի առջև կանգներ: