Armsport.am-ը գրում է.
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Մանչեսթեր Սիթիի» դեմ պատասխան խաղից առաջ խոսել է հարձակվող Կիլիան Մբապպեի վնասվախծքի մասին:
«Այսօր մենք դեռ կգնահատենք Մբապպեի վիճակը: Նա մարզվելու է անհատապես: Երեկոյան մենք կտեսնենք, թե ինչպես է նա իրեն զգալու, և արդյո՞ք պատրաստ կլինի խաղալ, և հետո որոշում կկայացնենք: Մենք մեծ կազմ ունենք, բոլոր խաղացողները կարող են կատարել մեր առաջադրանքը: