Մենդին գովեստի խոսքեր է ասել Վերների և Հավերցի հասցեին


00:16 , 4 մայիս, 2021

Armsport.am-ը գրում է․

«Չելսիի» դարպասապահ Էդուարդ Մենդին վստահություն է հայտնել, որ հարձակվող Տիմո Վերները և կիսապաշտպան Կեյ Հավերցը շուտով կգտնեն իրենց խաղը «կապտանռնագույնների» կազմում:

«Նրանք շատ լավ խաղացողներ են: Երիտասարդ են, և   առաջին անգամ տեղափոխվել են այլ երկիր: Կարծում եմ, որ նրանցից մի քանի ամիս պահանջվեց, որպեսզի սովորեն և հասկանան Պրեմիեր լիգան, բայց ես նրանց ամեն օր տեսնում եմ և գիտեմ, թե որքան լավն են նրանք:

Հաջորդ մրցաշրջանում ես  համոզված եմ, որ Տիմոն և Կայը շատ ավելի լավ են խաղալու: Նույնիսկ այս տարի մենք տեսնում ենք նրանց լավ ցուցանիշները, և  մեզ համար նրանք շատ կարևոր են»,-ասել է Մենդին:

Հիշեցնենք, որ ՉԼ կիսաեզրափակչի պատասխան խաղում լոնդոնյան թիմը մրցելու է «Ռեալի»  հետ: Առաջին խաղում թիմերը փոխանակել էին մեկական գնդակ: