Վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 10-ին` իրավունքի ուժով գումարվող ԱԺ հատուկ նիստում


17:27 , 3 մայիս, 2021
«Ազգային ժողովի կանոնակարգ»  սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ եւ 6-րդ մասերի համաձայն` վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 10-ին` ժամը 12:00-ին իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում:

Այս մասին տեղեկացնում է Ազգային ժողովի կայքը՝ վկայակոչելով ԱԺ նախագահն Արարատ Միրզոյանի հայտարարությունը վարչապետի ընտրության անցկացման մասին։

Հիշեցնենք, որ այսօր ևս ԱԺ–ն հատուկ նիստ էր գումարել, որի ընթացքում, ըստ քաղաքական պայմանավորվածության, ԱԺ–ն վարչապետ չընտրեց։