Tert.am-ը գրում է.
Այսօր ասում են՝ բռնապետական իշխանություն է ՀՀ-ում հաստատված․ ՀՀ-ում չի կարող բռնապետական իշխանություն լինել, որովհետև 2018-ին մենք մեզ զրկել ենք բռնապետություն լինելու հնարավորությունից։ Այս մասին ԱԺ հատուկ նիստին ամփոփիչ ելույթի ընթացքում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Մենք եթե ուզենայինք, 2018-ին հնարավորություն ունեինք այնպիսի մի բռնապետություն ստեղծել, որ այստեղ ու այստեղից դուրս խոսողները շնչելուց և արտաշնչելուց առաջ թույլտվություն խնդրեին և խոնարհվեին երեք անգամ, նոր շնչեին ու արտաշնչեին։ Մենք մեզ զրկել ենք այդ հնարավորությունից, որովհետև չէինք կարող ուրանալ մեր անցած ճանապարհը։ Մենք կռիվ ենք տվել բոլոր ձախողումների դեմ»,-ասաց Փաշինյանը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: