ԱԺ-ն` պայմանավորվածության համաձայն Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետ


14:43 , 3 մայիս, 2021

ԱԺ-ն քվեարկության դրեց Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ ընտրելու մասին հարցը: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը վարման կարգով հայտնեց, որ խմբակցությունը քվեարկելու է ձեռնպահ: Արդյունքում Նիկոլ Փաշինյանին, պայմանավորվածության համաձայն, չընտրեցին վարչապետ ձայների՝ 75 ձեռնպահ, 1 կողմ, 3 դեմ ձայների հարաբերակցությամբ: