Մենք հավաքվել ենք՝ ի կատար ածելու այն պայմանավորվածությունը, որ ձեռք է բերվել ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ. եթե դրանք խախտելու փորձեր լինեն, «Իմ քայլը» կընտրի վարչապետ. Փաշինյան


12:33 , 3 մայիս, 2021

Tert.am-ը գրում է.

Մենք հավաքվել ենք, որ ի կատար ածենք այն պայմանավորվածությունը, որը ձեռք է բերվել խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ, մինչ այդ քննարկումներ են եղել ՀՀ նախագահի հետ, և ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ հունիսի 20-ին անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Այս մասին ԱԺ հատուկ նիստին, որի ընթացքում քննարկվում է վարչապետի ընտրության հարցը, հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, թե այս ընթացքում շատ շահարկումներ են լինում առ այն, որ ինչ-որ ուժեր փորձելու են վարչապետի ընտրության երկրորդ փուլում այլ սցենար զարգացնել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: