Վրաստանում համավարակի 3-րդ ալիքի ֆոնին դադարեցվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը


10:43 , 3 մայիս, 2021

Tert.am-ը գրում է.

Վրաստանում մայիսի 3-ից մայիսի 12-ը, կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակի պատճառով, հասարակական տրանսպորտը չի գործի, գրում է Sputnik-ի վրացական ծառայությունը:

Ինչպես պարզաբանվել է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունում, արգելքը չի ազդի տաքսիների, ինչպես նաև միջքաղաքային փոխադրումների վրա: Քաղաքների միջև հաղորդակցությունը կընթանա նախկինում սահմանված կանոնների համաձայն:

Բացի այդ, ինչպես հայտնում է korrespondent.net-ը, իշխանությունների որոշման համաձայն, մայիսի 4-ից մայիսի 11-ն ընկած ժամանակահատվածում բոլոր օրերը հայտարարվել են հանգստյան: Մասնավոր և պետական հաստատությունների աշխատակիցներին խրախուսվում է աշխատել հեռավար ձևաչափով:

Ապրիլին երկրի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Ամիրան Գամկրելիձեն հայտարարել էր, որ երկրում սկսվել է կորոնավիրուսի տարածման երրորդ ալիքը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: