Ռուսաստանի գործողություններն անընդունելի են եւ զրկված են իրավական հիմքերից. Բորել


11:32 , 2 մայիս, 2021

News.am-ը գրում է․

ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ժոզեփ Բորելն անվանել է ԵՄ ութ քաղաքացիների դեմ Ռուսաստանի կիրառած պատժամիջոցներին «անընդունելի եւ իրավական հիմքերից զրկված»,-գրում է ՏԱՍՍ-ը:

«Այդ որոշումը միայն հաստատում է, որ Ռուսաստանն ընտրել է ԵՄ-ի հետ կոնֆրոնտացիայի ճանապարհը հարաբերությունների զարգացման բացասական հետագիծը շտկելու փոխարեն»,-պնդում է Բորելը: Նա նշել է, որ ԵՄ-ն դատապարտում է ՌԴ տարածքում ԵՄ պետությունների ութ քաղաքացիների մուտքն արգելելու մասին որոշումը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ