Չինաստանը Երկրի զոնդավորման նոր արբանյակ է ուղեծիր դուրս բերել


00:46 , 2 մայիս, 2021
Չինաստանում հաջողությամբ իրականացվել է «Չանչժեն-4C» հրթիռակրի արձակումը, որն ուղեծիր է դուրս բերել Երկրի զոնդավորման նոր հեռավար արբանյակը:

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը՝ հղում անելով չինական աղբյուրին, հրթիռի արձակումը տեղի է ունեցել նախօրեին երկրի հյուսիսարևմտյան շրջանում գտնվող կայանից:

Տիեզերասարքն օգտագործվելու է հողային ռեսուրսների ուսումնասիրության, ճանապարհային ցանցի նախագծման, գիտափորձերի, ինչպես նաև տարերային աղետների կանխման և դրանց վնասի նվազեցման համար:

Նշվում է, որ սա արդեն «Չանչժեն» շարքի հրթիռակրի 368-րդ թռիչքն էր: