Բեռլինում ավելի քան 1000 մարդ է մասնակցել մայիսմեկյան երթին


00:03 , 2 մայիս, 2021

Tert.am-ը գրում է․

Շաբաթ մայիսմեկյան ցույցեր են տեղի ունեցել Գերմանիայի մայրաքաղաքում, որտեղ ավելի քան 1000 մարդ է դուրս եկել երթի:

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալության թղթակիցը, մայիսմեկյան երթը Բեռլինում կազմակերպել է Revolutionaerer 1. Mai Berlin միավորումը:

Ցույցի մասնակիցները հանդես են գալիս սոցիալական անհավասարության և արտաքսումների դեմ բողոքով: Ցույցի ընթացքում դեռևս լուրջ միջադեպեր չեն արձանագրվել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ