Տաջիկստանի մայրաքաղաքում հզոր պայթյուն է որոտացել (Video)


22:15 , 1 մայիս, 2021

Tert.am-ը գրում է․

Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում հզոր պայթյուն է տեղի ունեցել լցակայաններից մեկում: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ ներկայացնելով կատարվածը պատկերող տեսանյութը:

Որոշ աղբյուրների հաղորդմամբ՝ Սինո թաղամասի ավտոլցակայանում վթար է տեղի ունեցել: Տուժածների մասին տեղեկություն դեռևս չի հաղորդվում: Արտակարգ ծառայությունները դեռ չեն հայտնել միջադեպի պատճառները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ