Չունենալ բեղեր, ստորագրություն չտալ. ի՞նչ սնահավատություններ ունեն տիեզերագնացները


21:00 , 1 մայիս, 2021

Բոլոր մասնագիտությունների տեր մարդկանց մեջ էլ հանդիպում են սնահավատները: Սակայն տիեզերագնացության ոլորտի ներկայացուցիչներն ամենից սնահավատ են: Դա զարմանալի չէ, քանի որ թռիչքի ընթացքը կախված է միլիոնավոր տարբեր գործոններից:

Սերգեյ Կոռոլյովը տիեզերագնացության բնագավառում ամենասնահավատ անձանցից էր: Պաշտոնն ու դիրքը թույլ էին տալիս նրան տեղափոխել թռիչքը, եթե այն ընկնում էր երկուշաբթի օրը: Տեղափոխումը երբեմն ուղեկցվում էր ղեկավարության հետ կոնֆլիկտներով, քանի որ մեծն կոնստրուկտորը երբեք տեղափոխման իր ցանկությունը չէր պատճառաբանում և հիմնավորում:

Երկուշաբթի օրերին թռիչքներն արգելվում էին երեք տարի շարունակ: Այնուհետև Կոռոլյովը հանձնվեց: Համընկնում էր դա, թե ոչ, սակայն կարճ ժամանակահատվածում երկուշաբթի օրերին կայացած 11 թռիչք ձախողվեց: Այդ ժամանակից ի վեր երկուշաբթին դուրս եկավ տիեզերագնացների օրացույցից:

Մեկ այլ արգելք կապված է դեկտեմբերի 24-ի հետ: Այդ օրը ողբերգություն է տեղի ունեցել Բայքոնուրում, և հրթիռը պայթել է հենց գորարկման ժամանակ: Այդ օրը 60 տարի շարունակ սգո օր էր համարվում:

Տիեզերագնացներին հաճախ են խնդրում ստորագրություն տալ, սակայն մինչ առաջին թռիչքը նրանք միշտ հրաժարվում են դա անելուց: Բացի դրանից, տիեզերագնացները չեն սիրում սև թանաքով ստորագրել:

Տիեզերագնացներին թույլատրվում է ստորագրություն թողնել հյուրանոցային համարի դռան վրա, որտեղ նրանք քնում են թռիչքից առաջ: Ստորագրությունը չի կարելի ջնջել, քանի դեռ տիեզերանավը չի վերադարձել Երկիր:

Ինչ վերաբերում է արտաքնին, ապա երկար ժամանակ տիեզերագնացները հավատացած էին, որ բեղերն ու տիեզերագնացությունն անհամատեղելի երևույթներ են: Պատճառը տիեզերագնաց Ժոլոբովի անհաջող թռիչքն էր, իսկ նա բեղեր ուներ: