Մաթերհորն լեռան գաղտնիքը, որը չեն կարողանում բացահայտել արդեն 150 տարի


20:30 , 1 մայիս, 2021

Մոլորակի ամենաբարձր կետերից մեկը նվաճելու ցանկությամբ շատ լեռնագնացներ են զոհվել: Ոմանք չեն կարողացել վար իջնել, մյուսներին անգամ տարիներ անց գտնել չի հաջողվել: Մաթերհորն լեռը համարվում է ամենավտանգավորը, և չնայած որ չի առանձնանում ռեկորդային բարձրությամբ, այնուամենայնիվ, այն բարձրանալը չափազանց վտանգավոր է, որը դժբախտ հետևանքներ կարող է ունենալ: Մի անգամ լեռը բարձրանալ է փորձել 7 հոգուց բաղկացած արշավախումբ, սակայն վերադարձել է միայն երեքը: Եվ ոչ ոք այդպես էլ չի կարողացել բացատրել, թե գագաթին ինչ է կատարվել:

Դեպքը տեղի է ունեցել 1865 թ.: Լեռնագնաց Էդվարդ Ուիմփերը, ով արշավախմբի անդամներից մեկն էր, 5 տարի շարունակ փորձել է նվաճել բարձունքը, սակայն չի հաջողել: Այդ իսկ պատճառով որոշել է թիմ հավաքել և նրանց հետ միասին փորձել: Ցանկություն է հայտնել ևս 7 հոգի, որոնց մի մասը նորեկներ էին: Էդվարդ Ուիմփերն առաջինը հասավ գագաթին, ապա՝ մյուսները: Մեկ ժամ ուրախանալուց և հիանալուց հետո արշավախումբն սկսեց վտանգավոր վայրէջքը: Որպեսզի մեկը մյուսին կարողանա օգնել, լեռնագնացները պարանի երկայնքով էին կանգնել:

Եվ եթե բարձրանալիս բախտը նրանց ժպտացել էր, ապա վայրէջքի ժամանակ ամենը հակառակն էր: Անփորձ լեռնագնացներից մեկը հանկարծակի սայթաքեց և իր հետ տարավ բոլորին, ովքեր կապված էին պարանով: Վերջին երեքը հասցրին փրկվել, սակայն չորսն ընկան ներքև: Պարանը, փաստորեն, չէր դիմացել նման ծանրությանը:

Խմբի անդամների մահվան մասին երկար ժամանակ տարբեր վարկածներ էին պտտվում: Ոմանք կարծում էին, որ պարանը կտրել էին ողջ մնացածները, որպեսզի մյուսների հետ միաիսն չընկնեին ներքև: Էդվարդ Ուիմփերին կալանավորեցին, սակայն որոշ ժամանակ անց նա անմեղ ճանաչվեց ապացույցների անբավարարության հիմքով:

Պարանը մինչ օրս պահպանվում է թանգարանում, իսկ մարդիկ խուսափում են Մաթերհորն բարձրանալուց: Ողբերգական դեպքից հետո լեռնագնացությունն արգելվեց որպես սպորտաձև Անգլիայում: