Պետք է անցնես ինքդ քո վրայով, ավելի լավ է մատուցող աշխատես, քան երեխադ սոված մնա. Արփինե Բեկջանյանը՝ ԱՄՆ-ում աման լվալու, մատուցող աշխատելու, որդու՝ իրեն չներելու և մերկանալու մասին (Video)


14:11 , 1 մայիս, 2021

Starnews.am-ը գրում է.

90-ականների ամենահայտնի երգչուհի Արփինե Բեկջանյանն արդեն մի քանի տարի է, ինչ ապրում է ԱՄՆ-ում: Մութ ու ցուրտ տարիների ամենասեքսուալ երգչուհիներից մեկը խոստովանում է, որ ԱՄՆ-ում նրա համար շատ դժվար է եղել, ստիպված է եղել աման լվանալ, մատուցող աշխատել, գանձապահ լինել:

Արփինեն հարցազրույցում նշել է, որ ստիպված է եղել անցնել ինքն իր վրայով, չնայած դրան՝ միշտ կարծել է, որ ավելի լավ է մատուցող աշխատել, քան իր  երեխան սոված մնա:

Երգչուհին նաև խոստովանել է, որ իր համար հոգեբանորեն բարդ էր, որ խանութում աշխատելիս նրան այդ կարգավիճակում տեսել է դերասանուհի Մերի Մակարյանը:

Չնայած այս ամենին՝ Արփինեն պնդում է, որ հպարտ է, որ կարողացել է այդ աշխատանքները կատարել և պարզ ճակատով մնալ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: