Հրդեհ Երևանի Թևոսյան փողոցում. դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ


13:05 , 1 մայիս, 2021

Այսօր` մայիսի 1-ին` ժամը 08:34-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թևոսյան փողոցում գտնվող չշահագործվող գործարանի 3-րդ և 4-րդ հարկերից ծուխ է նկատվում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։

Հաղորդագրության համաձայն` Թևոսյան փողոցում գտնվող չշահագործվող գործարանի հրդեհը մեկուսացվել է ժամը 09։07-ին, մարվել՝ 09։42-ին։