Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 532, մահվան՝ 22 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 216 596 է, մահվան դեպքերինը՝ 5148


11:08 , 1 մայիս, 2021
Հայաստանում մայիսի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 532 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 216 596-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 20 քաղաքացի, մահացածների թիվը 4128 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Մայիսի 1-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1020 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 22 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5148-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 980 է, ընդհանուր առողջացածներինը՝ 199 115, փաստացի բուժվողներինը՝ 12 333 (մեկ օրում նվազել է 470-ով): Մեկ օրում արվել է 4430 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 988 086 թեստ: